Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1870 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու
մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտները» բառերը փոխարինել «2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք (այսուհետ՝ շահառու)» բառերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ն է» բառերը
փոխարինել «2021 թվականի հունիսի 1-ն է, իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետը՝
2021 թվականի մարտի 1-ը» բառերով.
3) 6-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ» բառերով։  

Արխիվ

2024

2023