Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1848 - Ա

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ - «ՈՐՈՏԱՆ ԿԱՍԿԱԴ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՓՈՓՈԽՎԱԾ 29,000,000.00 ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ - «ՈՐՈՏԱՆ ԿԱՍԿԱԴ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՓՈՓՈԽՎԱԾ 22,000,000.00 ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐ- ԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ
հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի հետ - «Որոտան Կասկադ հիդրոէլեկտրակայան» 2010 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված և 2016 թվականի դեկտեմբերի 20-ին փոփոխության համաձայնագրով
փոփոխված 29,000,000.00 եվրո արժողությամբ վարկային և ծրագրի համաձայնագրի փոփոխության և «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի հետ

- «Որոտան Կասկադ հիդրոէլեկտրակայան» 2010 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված
և 2016 թվականի դեկտեմբերի 20-ին փոփոխության համաձայնագրով փոփոխված 22,000,000.00 եվրո արժողությամբ վարկային և ծրագրի համաձայնագրի մասհանման ժամկետի երկարաձգման նամակ-համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրերը:
 

Արխիվ

2024

2023