Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2020, 1896 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 1061-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետոթյան 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու, «Նորավանք»
գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին գույք ամրացնելու մասին» N 1061-Ն որոշման վերնագրում և 3-րդ կետի 3-
րդ ենթակետում «տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» բառերը փոխարինել «արդարադատության նախարարությանը» բառերով, իսկ «երկամսյա ժամկետում» բառերը՝ «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ն» բառերով:
2. Պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Խաչիկի խճուղի 1 հասցեում գտնվող 125 531 163,4 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 704.15 քառ.մետր մակերեսով մշակույթի տան շենքը, 10 090 270 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 56.6 քառ.մետր մակերեսով կաթսայատան
շենքը, 8 022 299,7 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 45 քառ.մետր մակերեսով պահեստը, 3 565 466,6 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 20 քառ.մետր մակերեսով մաքրման հորը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար
անհրաժեշտ 86 833 800 դրամ կադաստրային արժեքով 25,39 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Պետական սեփականություն հանդիսացող 39 852 922,0 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով գույքը (այսուհետ՝ գույք 1) հետ վերցնել Պետական գույքի
կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարությանը՝ համաձայն N 1 հավելվածի:
4. Պետական սեփականություն հանդիսացող 6 211 713,0 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով գույքը (այսուհետ՝ գույք 2) հետ վերցնել Պետական գույքի
կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Պետական սեփականություն հանդիսացող 885 519 դրամ արժեքով 264 միավոր գրականությունը (այսուհետ՝ գույք 3) սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 3
հավելվածի:
6. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետոթյան արդարադատության նախարարի հետ համատեղ իրականացնել Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գտնվող 1634,8 քառ. մետր շենքի և 0,18792 հեկտար հողամասի և սույն որոշման 3-րդ կետում նշված գույք 1-ի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետոթյան պաշտպանության նախարարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման
աշխատանքների կատարումը.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 4-րդ կետում նշված գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
4) «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույք 3-ի հանձնմանընդունման և համապատասխան պայմանագրի կնքման աշխատանքների իրականացումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

հավելված1

հավելված2

հավելված3

Արխիվ

2024

2023