Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 2045 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման, ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վրա գտնվող առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ) պահպանման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ծածկի հորիզոնական և ուղեանցերի հենարանների ուղղաձիգ նշագծման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերում՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Արմավիրի մարզպետներին փոփոխություն կատարել սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման համապատասխան պետական գնման պայմանագրերում՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետի փոփոխությունից բացի՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ներառված պայմանագրերի մնացած դրույթները մնում են անփոփոխ.
2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված պայմանագրերում փոփոխությունները կատարվում են՝ հիմք ընդունելով նույն պայմանագրերի կնքման օրվա դրությամբ գործող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023