Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2081 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի
N 1024-Ն և նոյեմբերի 14-ի N 1610-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերին հատկացված միջոցներից տնտեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1024-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1610-Ն որոշման 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջե վերադարձված 366,000.0 հազ. դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված աշխատանքների ֆինանսավորմանը:
2․«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 366,000.0 հազարական դրամով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3․ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։
4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի
N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «3,000,454.0» թիվը փոխարինել «3,366,454.0» թվով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «1,868,936.8» թիվը փոխարինել «2,234,936.8» թվով.
3) 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «1,819,516,8» թիվը փոխարինել «2,185,516.8» թվով, «1,817,527.8» թիվը փոխարինել «2,183,527.8» թվով.
4) 14-րդ կետի 2-րդ ենթակետում «2020 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

Արխիվ

2024

2023