Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2078 - Ն

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների (այսուհետ միասին՝ վճարներ) կատարման նպատակով բացվող բանկային հաշվի (այսուհետ՝ բանկային հաշիվ) վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել համայնքների ղեկավարներին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
ա. մեկ ամսվա ընթացքում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին իրազեկել սույն որոշմամբ սահմանված կարգի մասին,
բ. վեցամսյա ժամկետում սույն որոշմամբ նախատեսված գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե.
2) օրենքով սահմանված կարգով շենքի կառավարման մարմնի լիազորություններն իրականացնելու դեպքում շենքի, շինությունների սեփականատերերի կողմից օրենքով սահմանված վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով յուրաքանչյուր
շենքի համար բանկային հաշվի բացման և այդ հաշվի վարման գործընթացն իրականացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023