Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2074 - Ա

ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի Արամի փողոցի N 38 հասցեում գտնվող՝ 332.6 քառ. մետր մակերեսով հողամասը՝ համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լյուբով Փիլոյանին՝ սահմանելով մեկ քառ. մետրի գինը` 60000 դրամ:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման գործընթացի իրականացումը, այդ
թվում՝ համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վաճառքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, հողամասի
հատակագծի հաստատման հետ կապված ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Լյուբով Փիլոյանի միջոցների հաշվին:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին (վերալիազորման իրավունքով) իրականացնել հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:

հավելված

Արխիվ

2024

2023