Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 2205 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ28-Ի N 1213-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը, 245-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1213-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում՝
ա. 1-ին ենթակետում «հողամասերի» բառերը փոխարինել «անշարժ գույքի» բառերով,
բ. 5-րդ ենթակետում «շինությունների» բառը փոխարինել «անշարժ գույքի» բառերով,
գ. 6-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ և պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ, որում նշվում են ծառայության տեսակը և ծառայության ժամկետը:»,
դ. 7-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում՝ օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող և (կամ) հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար` անշարժ գույքի հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, ինչպես նաև պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու և (կամ) հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու վերաբերյալ, որում նշվում են ծառայության տեսակը և ծառայության ժամկետը:.
2) 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի համար` փոխադրամիջոցի գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի հաշվառումն իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ, և պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ, որում նշվում են ծառայության տեսակը և ծառայության ժամկետը.
5) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում՝ օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և (կամ) հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողներին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի համար` փոխադրամիջոցի գույքահարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի հաշվառումն իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ և պետական համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու և (կամ) հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու վերաբերյալ, որում նշվում են ծառայության տեսակը և ծառայության ժամկետը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 6-րդ և 7-րդ ու 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է նաև «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնությունների կիրառության վրա:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ կետով.
«2.2. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնությունները սույն որոշման 1-ին կետի 6-րդ և 7-րդ ու 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերին համապատասխան կիրառվում են 2020 թվականի հաշվետու տարվա համար:».
5) 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված 1-ին և 2-րդ հավելվածների 2-րդ և 3-րդ կետերում 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն բառերը փոխարինել 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
 

Արխիվ

2024

2023