Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 2211 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1501-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Անվանումը» սյունակում «Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 50 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Սպունբոնդ 2-շերտանի պոլիպրոպիլեն, 30-70 գրամ խտությամբ» բառերով.
2) 2-րդ կետի «Անվանումը» սյունակում «Բամբակենման կտոր, 45 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Բամբակենման կտոր, 25-75 գրամ խտությամբ» բառերով.
3) 3-րդ կետի «Անվանումը» սյունակում «Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Սպունբոնդ 2-շերտանի պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ» բառերով.
4) 6-րդ կետի «Անվանումը» սյունակում «Մելթբլոուն 90% 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Մելթբլոուն 90-95% 25 գրամ խտությամբ» բառերով.
5) 7-րդ կետի «Անվանումը» սյունակում «Մելթբլոուն 99% 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Մելթբլոուն 95-100% 30-70 գրամ խտությամբ» բառերով։
 

Արխիվ

2024

2023