Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2021, 40 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված ռադիոկապի միջոցները (այսուհետ՝ ռադիոկայաններ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ռադիոկայանների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված ռադիոկայանների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը:

հավելված

 

Արխիվ

2024

2023