Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2021, 39 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Մանուշյան փողոց 8 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքի 1-ին հարկից 44 136.85 դրամ սկզբնական արժեքով, 414,14 քառ. մետր և 2-րդ հարկից 341,48 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 609.7 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին՝ Շիրակի մարզային ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:


 

Արխիվ

2024

2023