Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2021, 72 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 974-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի մարտի 31-ն» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3.1-ին կետը.
3) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. անշարժ գույքի չափագրման և պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին.»:


 

Արխիվ

2024

2023