Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2021, 58 - Ա

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝
1) Գոռ Անդրանիկի Սարգսյանին (ծնվ.՝ 2002 թվականի դեկտեմբերի 6-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, 2-րդ հատված, Գյուլիքեխվյան 39 շենք, բն. 2).
2) Արթուր Համլետի Գրիգորյանին (ծնվ.՝ 2002 թվականի հոկտեմբերի 26-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Նանսենի 19).
3) Գևորգ Կարապետի Մատինյանին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 25-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Կ. Ուլնեցու փ., տ. 26).
4) Անդրեյ Սերգեյի Կուրբետին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 16-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Տիգրան Մեծի 51 շենք, բն. 15):

 

Արխիվ

2024

2023