Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2021, 52 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2067-Լ ԵՎ N 2061-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2118-Լ ԵՎ N 2119-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառա-վարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2067-L և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին» N 2061-L որոշումների հավելվածների 2-րդ կետերում «որոշման» բառը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2118-L որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 2-րդ կետում «որոշմամբ» բառը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով» բառերով․
2) 6-րդ կետում «ինչպես առձեռն, այնպես էլ» բառերը փոխարինել «առձեռն կամ» բառերով.
3) 10-րդ կետը «քաղաքացիների տվյալների» բառերից հետո լրացնել «, Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման շահառուների ցանկում ներառված տվյալների» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը հաստատելու մասին» N 2119-L որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով» բառերով․
2) 4-րդ կետում «ինչպես առձեռն, այնպես էլ» բառերը փոխարինել «առձեռն կամ» բառերով.
3) 25-րդ կետը «քաղաքացիների տվյալների» բառերից հետո լրացնել «, Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման շահառուների ցանկում ներառված տվյալների» բառերով։

 

Արխիվ

2024

2023