Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2021, 76 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«8. Կազմակերպությունը ֆինանսավորվում է պատվիրատուի կողմից` բյուջեների կատարման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրի շրջանակներում կանխավճար չի տրամադրվում: Բժշկական կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ հաշվետու ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքների ծավալի չափով, սակայն ոչ ավելի, քան պայմանագրերով սահմանված ֆինանսավորման չափաքանակները: Ելնելով բժշկական կազմակերպության ֆինանսական վիճակից և կանխատեսվող ծախսերի կարևորությունից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում ներառված ծրագրերի կատարման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված եռամսյակային համամասնությունների շրջանակներում պատվիրատուն առանձին կազմակերպությունների համար սահմանված կարգով հաշվարկված տարեկան պայմանագրային գումարների շրջանակներում կարող է հաստատել ֆինանսավորման անհատական համամասնություններ:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի I-1՝ «2020 թվականին նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ժամանակ «Երեխաներին բժշկական օգնության ծառայություն», «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ», «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով բժշկական կազմակերպությունների ֆինանսավորման առանձնահատկությունները» գլուխը.
3) որոշման N 11 հավելվածի N 2 ձևում 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով՝
«6) վերականգնողական».
4) որոշման N 11 հավելվածի N 2 ձևում 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43-րդ ենթակետով՝
«43) վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023