Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2021, 100 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 2085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչի համազգեստի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ, ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.
«ե) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համազգեստի կրելու կարգն ու պայմանները՝ համաձայն N 5 հավելվածի:».
3) որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձյան N 1 հավելվածի.
5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
6) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումը հրապարակվելուց հետո 10-օրյա ժամկետում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 153-Ն հրամանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

հավելված1

հավելված2

հավելված3

 

Արխիվ

2024

2023