Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2021, 103 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2180-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետից հանել «, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու մասին» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը և 7-րդ կետը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 2180-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները, ճշգրտում է անվանացանկը և ճշգրտված անվանացանկը տրամադրում է հիմնադրամին` շահառուների վճարումն ապահովելու նպատակով։».
3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները հիմնադրամին է տրամադրում համապատասխան մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը։»։

 

Արխիվ

2024

2023