Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2021, 86 - Ա

«ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ 2011 թվականի նոյեմբերի 26-ին Փարիզում ստորագրված՝ «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
2. Հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը:
 

Արխիվ

2024

2023