Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2021, 96 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 158-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ձեռք բերված՝ Ծրագրի կարիքների համար չպահանջվող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին» N 158-Ա որոշման հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝

«9.1. Արագածոտն Ագարակ 0202-0035 Մարիամ Ոսկանյան 0.17123 0.17123 »:


 

Արխիվ

2024

2023