Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2021, 126 - Ն

ԷՔՍՊՐԵՍ-ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Սահմանել, որ մինչև էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի
էլեկտրոնային տարբերակների կիրառմամբ մաքսային մարմինների ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկումը, փոխադրողի կողմից որպես էքսպրես-բեռ փոխադրվող ապրանքների և անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման
ժամանակ մաքսային մարմինների կողմից ընդունվում են համապատասխանաբար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի
N 142 որոշմամբ սահմանված՝ էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 158 որոշմամբ սահմանված՝ էքսպրես-բեռների համար ուղևորային
մաքսային հայտարարագրի թղթային տարբերկները՝ նույն որոշումներով սահմանված ձևերին, իսկ հայոց լեզվով՝ սույն որոշման օրինակելի ձևերին համապատասխան։
2․Էքսպրես-բեռների համար ապրանքային և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների լրացումն իրականացվում է համապատասխանաբար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի N 142 որոշմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 158 որոշմամբ սահմանված կարգերի՝ թղթային կրիչով հայտարարագրերի լրացման համար նախատեսված դրույթներին համապատասխան։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023