Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2021, 139 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հավաքած ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 16-ի N 175-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «12002 Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023