Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 149 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 15-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման՝
1) N 1 հավելվածում`
ա. 5-րդ կետը «սանհանգույց» բառից հետո լրացնել «: Սպասասրահի, սանհանգույցի, մանրէազերծման սենյակի, աշխատակազմի համար նախատեսված սենյակի առկայության պահանջը պարտադիր չէ շարժական ստոմատոլոգիական ծառայության համար, մատենավարման ծառայությունն իրականացվում է հիմնական լիցենզիայով նախատեսված գործունեության վայրում:» բառերով,
բ. 7-րդ կետը «9 քառ. մետր տարածքով» բառերից հետո լրացնել «, կլինիկական աշխատանքային մեկ սենյակում կարող է իրականացվել բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական ծառայության միայն մեկ տեսակ: Սույն պահանջները պարտադիր չեն շարժական ստոմատոլոգիական ծառայության համար:» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ կետով՝
«30. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման և (կամ) ընտանեկան ստոմատոլոգիական և (կամ) ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա և (կամ) թերապևտիկ ստոմատոլոգիական և (կամ) վիրաբուժական ստոմատոլոգիական և (կամ) օրթոպեդիկ ստոմատոլոգիական և (կամ) օրթոդոնտիկ ստոմատոլոգիական և (կամ) մանկական թերապևտիկ ստոմատոլոգիական և (կամ) մանկական վիրաբուժական ստոմատոլոգիական և (կամ) մանկական ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա տեսակով լիցենզիայի առկայության դեպքում:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով՝
«31. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակով լիցենզավորվելու դեպքում գործունեությունն իրականացվում է հիմնական լիցենզիայով նախատեսված տեսակով (տեսակներով) և ներկայացված բուժաշխատողների կողմից:»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ կետով՝
«32. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակի շրջանակում չի կարող կիրառվել իմպլանտալոգիական մեթոդ:».
2) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ XIII բաժնով՝
«XIII. ՇԱՐԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք
2. Մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար
3. Նորագույն շարժական ռենտգեն սարք, թվային սենսորի առկայությամբ (ռադիովիզիոգրաֆ)
4. Ջրի թորման սարք
5. Ավտոկլավ Բ
6. Ուլտրասոնիկ նախամանրէազերծման սարք
7. Գործիքների ախտահանման նպատակով փաթեթավորման համար նախատեսված տարբեր չափերի ոչ ստանդարտ փաթեթներ
8. Ախտահանիչ նյութեր և հեղուկներ
9. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի
10. Լվացարան
11. Ներառյալ նաև`
1) Թերապևտիկ ստոմատոլոգիական ծառայություն`
ա. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր
բ. Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)
գ. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
դ. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
ե. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
զ. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
է. Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու
ը. Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)
թ. Բոռերի, քարերի, սկավառակների հավաքածու
2) Վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություն`
ա. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
բ. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր
գ. Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու
դ. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
ե. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
զ. Բոռերի հավաքածու
3) Ընդհանուր ստոմատոլոգիական ծառայություն`
ա. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր
բ. Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)
գ. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
դ. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
ե. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
զ. Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու
է. Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)
ը. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
թ. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու
ժ.Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու
ժա. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
4) Ընտանեկան ստոմատոլոգիական ծառայություն`
ա. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր
բ. Ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր)
գ. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
դ. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
ե. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
զ. Ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու
է. Արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա)
ը. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
թ. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու
ժ. Վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու
ժա. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
ժբ. Ատամի արհեստական պսակները հանելու համար նախատեսված գործիք (կոպ)
ժգ. Կլորաշուրթ աքցան (կրամպոն)
ժդ. Դրոշմագդալների հավաքածու
ժե. Նշտար, նշտարաբռնիչ
5) Օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայություն`
ա. Ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
բ. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
գ. Դրոշմագդալների հավաքածու
դ. Ատամի արհեստական պսակները հանելու համար նախատեսված գործիք (կոպ)
ե. Նշտար, նշտարաբռնիչ
զ. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու
է. Դրոշմանյութի շաղախման ռետինե թաս
ը. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու
թ. Դրոշմանյութի շաղախման մածկիչ (շպատել)
ժ. Կլորաշուրթ աքցան (կրամպոն)
6) Օրթոդոնտիկ ստոմատոլոգիական ծառայություն`
ա. Լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
բ. Բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու
գ. Անշարժ և շարժական օրթոդոնտիկ տեխնիկայով աշխատելու համար նախատեսված գործիքների հավաքածու
դ. Դրոշմագդալների հավաքածու
ե. Նեգատասկոպ
զ. Ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում)
Վերոնշյալ ծառայությունների տեխնիկական հագեցվածությունում կրկնվող սարքավորումներն ու գործիքները կարող են ներկայացվել մեկ օրինակով:

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ
2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ
3. Կրտսեր բուժաշխատող
4. Վերջին 5 տարիների ընթացքում համապատասխան վերապատրաստում անցած բժիշկ-ստոմատոլոգ կամ բժիշկ-ճառագայթային ախտորոշիչ կամ բժիշկ-ռենտգենոլոգ կամ ռենտգեն-լաբորանտ կամ միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023