Կառավարության որոշումներ

12 Փետրվարի 2021, 187 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2082-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 147-L ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ կետի 3-րդ ենթակետը «(ծնողները)» բառից հետո լրացնել «կամ օրինական ներկայացուցիչը» բառերով.
3) 7-րդ կետը «հաշվեհամարին» բառից հետո լրացնել «կամ շահառուի ընտրված բանկին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2082-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ամբողջ տեքստից հանել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերը.
2) 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «հաշվեհամարը» բառից հետո լրացնել «կամ բանկը» բառերով.
3) 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությունը «հաշվեհամարը» բառից հետո լրացնել «կամ բանկը» բառերով, իսկ «վկայականի» բառից հետո՝ «կամ մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի» բառերով,
բ. «բ» պարբերությունը «վկայականի» բառից հետո լրացնել «կամ ամուսնության գրանցման վերաբերյալ տեղեկանքի» բառերով,
գ. «գ» պարբերությունը «վկայականի» բառից հետո լրացնել «կամ ծննդյան գրանցման վերաբերյալ տեղեկանքի» բառերով, իսկ «ծնողի» բառից հետո՝ «կամ օրինական ներկայացուցչի» բառերով,
դ. «դ» պարբերությունը «և» բառից հետո լրացնել «առկայության դեպքում՝» բառերով.
4) 5-րդ կետի 6-րդ ենթակետը «դիմում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն հանդիսանում է նաև զոհված քաղաքացիական այլ անձի ընտանիքի անդամ» բառերով.
5) 6-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. հանել «ինքնաշխատ եղանակով» բառերը.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ.
«զ. եթե առկա չէ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ՝ 1.000.000 դրամ: 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ միանվագ դրամական օգնության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է համաձայն սույն ենթակետի «ե» պարբերության.».
6) 8-րդ կետը «փոխանցելու» բառից հետո լրացնել «կամ շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ կամ նոտարական կարգով լիազորված անձի ներկայանալու և վերջինիս նույնականացնելու» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի N 1799-Լ, 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 1813-Լ, 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ, 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ, 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ, 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ, 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1977-Լ, դեկտեմբերի 17-ի N 2069-Լ, դեկտեմբերի 17-ի N 2072-Լ, դեկտեմբերի 24-ի N 2148-Լ և դեկտեմբերի 24-ի N 2146-Լ որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 147-Լ որոշման 11-րդ կետում «կետի 1-ին ենթակետի» բառերը փոխարինել «, 8-րդ և 9-րդ կետերի» բառերով:
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի գործողությունը տարածվում է 2020 թվականի դեկտեմբերի 17-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023