Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 164 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 4-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1289-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված հատկացումները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի պահուստային ֆոնդից, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հասցեագրված գրության հիման վրա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ներկայացված վերոհիշյալ որոշման հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի և հիմնավորումների համաձայն: Նշված պարտավորություններով կատարված գործառնությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման 1223 «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» բյուջետային ծրագրի 12001 «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա արդարացի ֆինանսական հատուցումների տրամադրում» միջոցառմամբ և սահմանված կարգով արտացոլվում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023