Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2021, 190 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառա-վարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետու-թյուն ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 95-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետում «բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի» բառերը փոխարինել «բացառությամբ 2523100000, 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի» բառերով.
2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով.
«3.1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում մինչև 2021 թվականի փետրվարի 8-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված, սակայն սույն որոշման 1-ին կետում նշված ընթացակարգերով չձևակերպված ապրանքների վրա։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023