Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2021, 206 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2073-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2073-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 2-րդ կետը «դրույթները» բառից հետո լրացնել «կամ այն զինծառայողը, ով առողջական վիճակի պատճառով հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, սակայն դեռևս չի ճանաչվել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի շահառու» բառերով.
2) հավելվածում՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝
1) ամսական 200000 դրամի չափով՝ հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100000 դրամ ստացող զինծառայողին.
2) ամսական 300000 դրամի չափով՝ այն զինծառայողին, ով առողջական վիճակի պատճառով հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, սակայն դեռևս չի ճանաչվել հիմնադրամի շահառու:»,
բ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Արխիվ

2024

2023