Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2021, 225 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրման կարգի՝
1) 3-րդ և 5-րդ կետերը «բեռնափոխադրումներ» բառից հետո լրացնել «և ուղևորափոխադրումներ» բառերով, իսկ 4-րդ կետը «բեռնափոխադրումների» բառից հետո լրացնել «և ուղևորափոխադրումների» բառերով․
2) 6-րդ կետում «բեռնափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներում» բառերը փոխարինել «փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցներում, ավտոբուսներում և միկրոավտոբուսներում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մարտի 1-ից:

Արխիվ

2024

2023