Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2021, 248 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 1․1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ԱՏԳ ԱԱ 07, 08 ապրանքային խմբերին դասվող ապրանքների ներմուծման վրա, որոնք մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց փաստացի արտահանումը պետք է գտնվեն միայն ժամանման վայրի մաքսային մարմնում, իսկ արտահանման նպատակով այլ տրանսպորտային միջոցի վրա դրանց փոխաբեռնումը կարող է իրականացվել առանց ժամանման վայրի մաքսային մարմնի տարածքը լքելու՝ մաքսային մարմնի թույլտվությամբ։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.
1.2. Սույն որոշման 1․1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված դեպքի արդյունավետ հսկողությունն իրականացնելու նպատակով որպես ժամանման վայրի մաքսային մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշեն անցումային կետը:։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Արխիվ

2024

2023