Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2021, 253 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4 և 9.1-ին հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գծով սույն որոշման N 1 հավելվածի 1015 ծրագրի 12001 «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառմամբ նախատեսված բյուջետային հատկացումների գումարը ներառում է պետության կողմից Երևանի քաղաքապետարանին ենթակա կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման համար Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարը` 2021 թվականի առաջին եռամսյակում՝ 109,728.0 հազ. դրամ (9144 շահառուի համար), առաջին կիսամյակում` 274,320.0 հազ. դրամ (9144 շահառուի համար), ինն ամսում` 444,576.0 հազ. դրամ (9299 շահառուի համար) և տարեկան` 675,360.0 հազ. դրամ (9405 շահառուի համար):
3. Հույժ գաղտնի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023