Կառավարության որոշումներ

4 Մարտի 2021, 300 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշման N 6 հավելվածով «1230. Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր» ծրագրով նախատեսված հատուկ նշանակության էլեկտրական ապրանքի ձեռքբերումն իրականացվում է «ՍմարթԱգրո» փակ բաժնետիրական ընկերությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով՝ չկիրառելով ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ», «ը» պարբերությունների և 3-րդ ենթակետի պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված սարքի ձեռքբերման աշխատանքների ավարտից հետո տասնօրյա ժամկետում ապահովել հատուկ նշանակության էլեկտրական ապրանքի նվիրատվության պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի հետ և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

Արխիվ

2024

2023