Կառավարության որոշումներ

4 Մարտի 2021, 317 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1549-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1549-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետը «H49.42» թվից հետո լրացնել «,N77.11» թվով,
բ․ 3-րդ կետի առաջին նախադասությունը «ուսումնասիրության» բառից հետո լրացնել «, կամ միջոցառման այլ չափանիշներին բավարարելու և տնտեսական գործունեության տեսակն ապացուցող փաստաթղթեր ներկայացնելու» բառերով,
գ․ 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տվյալ դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտը դիմումի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում նաև համապատասխան փաստաթղթերը և ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում ընդգրկվում շահառուների ցանկում։»,
դ. 4-րդ կետի առաջին նախադասության մեջ «յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում» բառերը փոխարինել «եռամսյակի համար» բառերով,
ե. 4-րդ կետից հանել «Ընդ որում` փոխհատուցումը տրվում է յուրաքանչյուր եռամսյակի համար։» նախադասությունը.
2) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետում «հոկտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 16-ը, իսկ 2021 թվականին դիմելու դեպքում՝ մինչև մարտի 14-ը» բառերով,
բ․ 1-ին կետի 5-րդ ենթակետը «6-ամսյա» բառերից հետո լրացնել «, իսկ 2021 թվականին դիմող շահառուների դեպքում՝ 3-ամսյա» բառերով,
գ․ 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9) N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2019 թվականի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտները՝ տնտեսական գործունեության տեսակն ապացուցող փաստաթղթեր։»,
դ․ 10-րդ կետում «2020 թվականի նոյեմբերի 15-ին, իսկ երկրորդը՝ 2021 թվականի փետրվարի 15-ին» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ երկրորդը՝ մինչև 2021 թվականի մարտի 30-ը» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023