Կառավարության որոշումներ

18 Մարտի 2021, 366 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգը, ժամկետները, չափորոշիչները և աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Տեղ, Տաթև, Մեղրի սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝
ա. բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի ծավալների սակագնի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների վրա,
բ. սույն կետի 1-ին ենթակետում չնշված սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և դրանից հետո սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման վրա.
2) սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝ հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

հավելված

Արխիվ

2024

2023