Կառավարության որոշումներ

25 Մարտի 2021, 394 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 5-ի N 902-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» N 87-Ա որոշման 4-րդ կետում «նախագահ Դավիթ Անանյանին» բառերը փոխարինել «նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին» բառերով:

Արխիվ

2024

2023