Կառավարության որոշումներ

25 Մարտի 2021, 395 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանն ամրացված համակարգչային տեխնիկան՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ բացառապես գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով դրույթներ՝ նվիրաբերված գույքը բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու համար.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի դուրսգրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հաշվեկշռից:

հավելված

Արխիվ

2024

2023