Կառավարության որոշումներ

25 Մարտի 2021, 407 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Լիլիթ-87» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2020/17Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման ժամկետ սահմանելով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 70 օր:

Արխիվ

2024

2023