Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 443 - Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (վերջիններիս ընտանիքի անդամներին) օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) ու համապատասխան սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում հասարակական նշանակության տարածքները, որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
4. Հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություն առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) ներկայացնելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023