Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 440 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 112-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման և հավելվածների վերնագրերում, ինչպես նաև որոշման և հավելվածների տեքստում «սակայն նույն բնակավայրի այլ հասցեում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում» բառերով․
2) որոշման և հավելվածների տեքստում «անչափահաս երեխաներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մինչև 18 տարեկան երեխաներ» բառերով և դրա դրանց համապատասխան հոլովաձևերով․
3) որոշման N 1 հավելվածում՝
ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1.1. Սոցիալական աջակցություն տրամադրվում է նաև այն մինչև 18 տարեկան երեխաներին, ովքեր ծնվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, և ում ծնողը կամ խնամակալը հանդիսանում է սույն միջոցառման շահառու:»,
բ. 2-րդ կետը «տրամադրվում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կողմից մինչև 2021 թվականի հուլիս ամիսը ներառյալ, տրամադրված՝ սույն կարգի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձանց տվյալների հիման վրա» բառերով, իսկ 2-րդ կետի 2-րդ ենթակետը «ամսվանից» բառից հետո լրացնել «՝ անկախ շահառուի տվյալները սույն կետում նշված ժամկետում ներկայացվելու ամսվանից» բառերով,
գ. 3-րդ կետը «(եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն)» բառերից հետո լրացնել «, եթե ծնողը կամ խնամակալը հանդիսանում են սույն միջոցառման շահառու» բառերով.
4) որոշման N 2 հավելվածում՝
ա. 1-ին կետը «18 տարեկան երեխաներին)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված մինչև 18 տարեկան երեխաներին (ում ծնողը կամ խնամակալը հանդիսանում է սույն միջոցառման շահառու)» բառերով,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի հաշվառում ունեցող և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված» բառերը փոխարինել «Սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 1.1-ին կետերում նշված» բառերով,
գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Եթե շահառուների ցանկը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է դրանում կատարել փոփոխություն (այդ թվում՝ ներկայացնել շահառուների նոր տվյալներ) կամ շահառուների ցանկում նշված անձի ընտանիքում մինչև 2021 թվականի հուլիս ամիսը ներառյալ ծնվում է երեխա, ապա մարզպետարանը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան նախարարությանը տրամադրում է շահառուների լրացուցիչ ցանկ։»,
դ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում նոր ծնված երեխայի համար դրամական օգնության գումարը վճարվում է երեխայի ծննդյան ամսվանից սկսած, իսկ շահառուների լրացուցիչ ցանկում ներառված այլ շահառուին դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգի համաձայն՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ Շահառուների լրացուցիչ ցանկն ստացվելու ամսվան նախորդ ամսիների համար չվճարված դրամական օգնության գումարները վճարվում են միանվագ՝ հերթական ամսվա դրամական օգնության գումարի հետ։»,
ե. 11-րդ կետում «Ամենամսյա» բառը փոխարինել «Հերթական ամսվա» բառերով։

Արխիվ

2024

2023