Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 427 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Կադաստրի կոմիտեի հաշվեկշռում հաշվառված գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարքը՝ Trimble R8s, ձեռքբերման տարեթիվը՝ 2019 թվական, 3,520,000 դրամ սկզբնական և 3,370,594.2 հաշվեկշռային արժեքով (ասուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Կադաստրի և Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ այն նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության Կադաստրի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

 

Արխիվ

2024

2023