Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 436 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1575-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1575-Ա որոշման հավելվածի 4-րդ կետում «WDB024621P701897» տառերն ու նիշերը փոխարինել «WDB9024621P701897» տառերով և նիշերով, 11-րդ կետում «XTA21060050129642» տառերն ու նիշերը՝ «XTK21060050129642» տառերով և նիշերով, իսկ 15-րդ կետում «XTA21074052216106» տառերն ու նիշերը՝ «XTA2074052216106» տառերով և նիշերով։

Արխիվ

2024

2023