Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 446 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 983-Լ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 1039-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին»
N 983-Լ որոշման հավելվածի 13-րդ կետը «միջավայր և» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1039-Լ որոշման հավելվածի 7-րդ կետը «էլեկտրոնային եղանակով» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը» բառերով։

Արխիվ

2024

2023