Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 433 - Ն

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 382-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 245 786,28 դրամ հաշվեկշռային (սկզբնական) արժեքով Երևանի Կոմիտասի պողոտայի 54 բ հասցեում գտնվող 1230.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը (որից 38.4 քառ. մետր մակերեսով շինությունն ընդհանուր օգտագործման է) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 197.328.203 դրամ կադաստրային արժեքով 0.14153 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևանի Կոմիտասի պողոտայի 54 բ հասցեում առկա շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի և 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 382-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «իսկ Երևանի Կոմիտասի 54 բ հասցեում գտնվող 1268.5 քառ.մետր մակերեսով (որից՝ 38.4 ընդհանուր օգտագործման) և 267100 դրամ սկզբնական, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 46775 դրամ մնացորդային արժեքով տարածքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվելու» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին ենթակետը:

հավելված

Արխիվ

2024

2023