Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 449 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2155-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնված յուրաքանչյուրը 13.513.132,0 դրամ սկզբնական արժեքով թվով 6 և յուրաքանչյուրը 12.329.500,0 դրամ սկզբնական արժեքով թվով 9 2020 թվականի արտադրության «Նիսսան Մինի Բաս» (Nissan mini bus) մակնիշի շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված, 2018 թվականի արտադրության 060 LL 60 պետհամարանիշի «Տոյոտա LC 150 4.0 GAS» մակնիշի JTEBU3FJ005084382 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը, հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների ժամանակ Շուշի քաղաքի մերձակայքում զինված հարձակման ենթարկվելու և ավտոմեքենան Շուշի քաղաքում թողնելու հանգամանքը, դուրս գրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունից:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող շտապ օգնության մեքենաների պետական հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ավտոմեքենայի հաշվառումից հանելու աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Գույքն անհատույց, անժամկետ օգտագործման հանձնելու մասին պայմանագիրը լուծելու, գույք հետ վերցնելու, ամրացնելու և հանձնելու մասին»
N 2155-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետում «SC092752» նույնականացման համարը փոխարինել «VF1FSRB1545243160» նույնականացման համարով, իսկ «HB 396439» նույնականացման համարը` «VF1HSRC9N50872332» նույնականացման համարով.
2) 5-րդ կետում «SC054260» նույնականացման համարը փոխարինել «XTA21214071850305» նույնականացման համարով, իսկ «0 դրամ սկզբնական արժեքով» բառերը փոխարինել «3.579.700,0 դրամ սկզբնական արժեքով» բառերով:

հավելված

Արխիվ

2024

2023