Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2021, 452 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 685-րդ հոդվածները, 686-րդ հոդվածի 1-ին մասը, 688-րդ և 689-րդ հոդվածներով սահմանված դրույթները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող, 2020 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ 560 000 դրամ գնահատված շուկայական արժեքով «ՎԱԶ-21214» մակնիշի, 720 ԼԼ 11 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, նույնացման համարը՝ XTA21214081872378) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք 1):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ կնքել գույք 1-ի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույք 1-ը ամրացնել կոմիտեին՝ հետագայում այն այլ պետական մարմնի հանձնելու կամ օտարելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին ամրացված, 2020 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ 1 682 000 դրամ գնահատված շուկայական արժեքով «NISSAN ALTIMA 2.5» («ՆԻՍԱՆ ԱԼՏԻՄԱ 2.5») մակնիշի, 271 ՏՏ 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2010 թվական, նույնացման համարը՝ 1N4AL2A96AC164766) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք 2) հետ վերցնել և ամրացնել կոմիտեին՝ հետագայում կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու նպատակով։
5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի հետ իրականացնել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները։
6. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 5-րդ կետում նշված հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո կազմակերպության հետ կնքել գույք 2-ի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։

Արխիվ

2024

2023