Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 482 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված՝ 2015 թվականի արտադրության «RENAULT DUSTER 1.6» մակնիշի, 135LL60 պետհամարանիշի, VF1HSRC9N52863505 նույնականացման համարով, 7,612,667.00 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հանձնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին
կետում նշված գույքի՝ օրենքով սահմանված կարգով անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023