Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 487 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, Հայաստանի
Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի փետրվարի 11-ի
թիվ 05100010/110221/0005642 և 05100010/110221/0005640 հայտարարագրերով
ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված 2014 թվականի արտադրության «Մերսեդես Բենց
Սպրինտեր» մակնիշի WDB9066331S984211 և WDB9066331S984215 նույնականացման համարներով, 5,231,302.00 դրամ սկզբնական և 5,231,302.00 դրամ
հաշվեկշռային արժեքով 2 շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել
սույն որոշման 1-ին կետում նշված շտապ օգնության մեքենաների պետական
հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվառման աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժանկետում սույն որոշման 1-ին կետում նշված շտապ օգնության մեքենաները գույքի անհատույց օգտագործման պայմանագրի
հիման վրա հանձնել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

Արխիվ

2024

2023