Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 488 - Ն

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԲՆՈՐՈՇ՝ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՁՎԱԴՐԱՎԱՅՐԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԴԵՐԻՎԱՑԻՈՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ 40 ՏՈԿՈՍ և ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԳԵՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների
ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝
էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը` համաձայն
հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող տասներորդ օրը:

հավելված

Արխիվ

2024

2023