Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 508 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011
թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, Երիտասարդական 51/2 փող., Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված` քաղ. Երևան, Շիրակի 2/32,
Կոտայքի մարզ, Բյուրեղավան համայնքի Օղակաձև փող. 51 և Հրազդան քաղ., Կենտրոն թաղամասի 44ա, Սյունիքի մարզ, Գորիս քաղ., Կոմերիտմիության 2/1,
Տավուշի մարզ, գ. Ոսկեվան, 1 փող., 13, Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր 22-րդ փող., 7, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի հաշվեկշռում հաշվառված` Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի հաշվեկշռում հաշվառված` Լոռու մարզ, գյուղ Դեբեդ, 2-րդ փող., 7, գյուղ Լեռնահովիտ, Հրապարակ 5, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի հաշվեկշռում հաշվառված` Արագածոտնի մարզ, գյուղ Հնաբերդ, փող. 29 և Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզպետարանի հաշվեկշռում հաշվառված Սյունիքի մարզ, Վարդանիձոր համայնք, 3-րդ փող., 1-ին շենք հասցեներում բնակվող քաղաքացիներին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշմամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված
բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝
հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի և ընդհանուր
օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների
նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Լոռու, Արագածոտնի և Սյունիքի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված
կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) ու համապատասխան սեփականության իրավունքի գրանցման վկայականներում հասարակական նշանակության տարածքները որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների
նվիրատվությունը:
4. Հավելվածով նշված նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմնին՝ օրենսդրությամբ սահմանված
կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով
գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա
ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
 

հավելված

Արխիվ

2024

2023