Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 514 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի
1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և
վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ ենթակետերով․
«9) ազգային օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության փոստային
կապի ազգային օպերատոր․
10) հաշվարկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն ծնողի անվամբ
ազգային օպերատորի մոտ բացված էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ, որը
կիրառվում է ազգային օպերատորի միջոցով խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելու համար․»,
բ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«24. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով: Եթե ծնողն
առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է
անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա: Խնամքի նպաստի
վճարման եղանակը կամ վճարող կազմակերպությունն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին: Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է բանկի կամ ազգային օպերատորի անվանումը, որտեղից
ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:»,
գ. 25-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերով,
դ. 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին, 26.2-րդ և 26.3-րդ կետերով․
«26.1. Եթե օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասում նշված՝ խնամքի նպաստի վճարման եղանակը փոխելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի
նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացվում մինչև նույն հոդվածով սահմանված՝ խնամքի նպաստի վճարումը կանխիկ եղանակով
շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։ Այս դեպքում դիմում չներկայացրած շահառուի համար, օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի հաշվառմամբ, խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է
սոցիալական ապահովության ծառայությունը՝
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիս ամսվա
խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս․
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն կետի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ
ձևավորելիս.
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվար ամսվա
խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս.
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվար ամսվա
խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս:
26.2․ Սույն կարգի 26.1-ին կետում նշված ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս խնամքի նպաստը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ
եղանակով ստացող անձանց համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ ազգային օպերատորը) ծրագրային մոդուլի կիրառմամբ
պատահականության սկզբունքով ընտրվում է՝ հաշվի առնելով այդ ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով խնամքի նպաստ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։
26.3․ Սույն կարգի 26.2-րդ կետում նշված ամսվա վճարման ցուցակում ընդգրկվում են սույն կետում սահմանված կարգով ընտրված վճարող կազմակերպությունները։ Վճարման ցուցակը վճարող կազմակերպություն ուղարկելուց հետո
3 աշխատանքային օրվա ընթացքում սոցիալական ապահովության ծառայությունն ընտրված վճարող կազմակերպության մասին տեղեկացնում է խնամքի
նպաստ ստացող անձին՝ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին (առկայության դեպքում) էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով։»,
ե. 28-րդ և 29-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
զ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«35. Եթե խնամքի նպաստը վճարելը վերսկսելու (խնամքի նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու) դիմումը ներկայացրել է ծնողը, ապա խնամքի  նպաստը վճարվում է ընդհանուր կարգով, անկանխիկ եղանակով, ծնողի ընտրությամբ՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով (բացառությամբ այն դեպքի, երբ ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է):»,
է. 36-րդ կետը «հաշվին» բառերից հետո լրացնել «կամ ծնողի հաշվարկային հաշվին» բառերով,
ը. 37-րդ կետի առաջին նախադասությունը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ ծնողի հաշվարկային հաշվին» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը «հաշվին» բառից հետո՝ «կամ լիազորված անձի հաշվարկային հաշվին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023