Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 503 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ 15 000 000 դրամ սկզբնական և 2 250 000 դրամ հաշվեկշռային արժեքով «Տոյոտա
Քեմրի» (TՕYՕTA CAMRY 2.5 GAS) մակնիշի, 676 ՏՏ 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2013 թվական, նույնացման համարը՝ JTNBFYFK203026141) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք 1)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝
10 000 000 դրամ սկզբնական և 2 143 907 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA
COROLLA 1.6 GAS» («Տոյոտա Կորոլլա») մակնիշի, 166 SS 60 պետհամարանիշի (թողարկման
տարեթիվը՝ 2015 թվական, նույնացման համարը՝ NMTBB0JE70R109936) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք 2) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել  «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային
կազմակերպությանը։
3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի
մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային
համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝
1) լուծել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1-ի 2019 թվականի սեպտեմբերի
23-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման թիվ 02/0019 պայմանագիրը.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույք 2-ի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը.
3) սահմանելով, որ սույն կետի հիման վրա կնքված գործարքներից բխող ծախսերը ենթակա են իրականացման` «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»
պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023