Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2021, 484 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 1-ին
հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի
դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի
22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական
մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը
հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 8-ի N 1511-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը
կորցրած ճանաչելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածի N N 1 և 4 աղյուսակների
2-րդ կետերը օզոնային շերտը քայքայող նյութերի բառերից հետո լրացնել և
հիդրոֆտորածխածինների բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

Արխիվ

2024

2023